Ռեալը վստահ խաղով հաղթեց Վալենսիային` կրճատելով միավորների տարբերությունը Բարսելոնայից🎥

Ռեալը վստահ խաղով հաղթեց Վալենսիային` կրճատելով միավորների տարբերությունը Բարսելոնայից🎥

03/02/2023 - 01:58

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշրում մրցեց «Վալենսիայի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո «արքայական» ակումբը բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ և այն պահեց մինչև վերջ. 52-րդ ու 55-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մարկո Ասենսիոն և Վինիսիուսը։

Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 45 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Առաջանության առաջատարը, 50 միավորով, «Բարսելոնան» է։

«Վալենսիան» իր ակտիվում ունի 20 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023