Ռեալը սպասում է առաջարկների ՊՍԺ-ի և Նեյմարի կողմից

Ռեալը սպասում է առաջարկների ՊՍԺ-ի և Նեյմարի կողմից

20/08/2019 - 18:49

«Ռեալը» դեռ մտադիր է պայքարել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի համար:

Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդցիները տեղյակ են, որ փարիզյան ակումբը լավ հարաբերությունների մեջ չէ «Բարսելոնայի» ղեկավարության հետ և դրա համար էլ փոքրիկ դադար են վերցրել ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում:

Բացի այդ մադրիդյան ակումբը գիտի, որ «Բարսելոնային» չեն բավարարի ֆինանսական միջոցները, որպեսզի գնի բրազիլացուն:

«Ռեալը» սպասում է, որ «ՊՍԺ»-ն կամ Նեյմարը իրենց հետ կապ կհաստատեն հնարավոր տրանսֆերի համար: «Սերուցքայինների» ղեկավարությունը տեղյակ է, որ բրազիլացի հարձակվողը որոշել է հեռանալ փարիզյան ակումբից:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023