Ռեալը որոշում է կայացրել Էնդրիկի ապագայի վերաբերյալ

Ռեալը որոշում է կայացրել Էնդրիկի ապագայի վերաբերյալ

02/04/2024 - 11:19

Բրազիլական «Պալմեյրասի» 17-ամյա հարձակվող Էնդրիկը 2024 թ. հուլիսի 1-ից միանալու է Մադրիդի «Ռեալին»։

Մամուլում տեղեկություններ կային, թե «Ռեալը» ծրագրում է ֆուտբոլիստին մինչև դեկտեմբերի 31-ը վարձավճարով թողնել «Պալմեյրասում» կամ սկզբնական շրջանում նրան խաղացնել երիտասարդական թիմում` «Կաստիլիայում»։

Այդուհանդերձ, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է` «արքայական» ակումբը որոշել է, որ բրազիլացի հարձակվողն առաջին իսկ օրվանից լինելու է «Ռեալի» հիմնական թիմում, ինչպես նախապես նշված էր կողմերի միջև կնքված պայմանագրում։

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» Էնդրիկի տրանսֆերի համար «Պալմեյրասին» վճարել են 45 մլն եվրո։ Հարձակվողը բրազիլական ակումբի կազմում 68 խաղում խփել է 19 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023