Ռեալը մոտ է 17-ամյա Ռեյներին ձեռքբերելուն

Ռեալը մոտ է 17-ամյա Ռեյներին ձեռքբերելուն

04/01/2020 - 12:01

Բրազիլական «Ֆլամենգոյի» 17-ամյա կիսապաշտպան Ռեյները, հնարավոր է, կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, մադրիդյան ակումբը շատ մոտ է բրազիլական ակումբի հետ համաձայնության հասնելուն, իսկ 17-ամյա խաղացողը հանդես կգա «Կաստիլիայի» կազմում։

Իսկ ինչպես տեղեկացնու է Marca-ն, «Ֆլամենգոն» խաղացողին գնահատում է 30 մլն եվրո։ Տաղանդավոր կիսապաշտպանի տրանսֆերին հավակնում են նաև «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»։

Ներկա պահին «արքայական» ակումբի կազմում արդեն հանդես են գալիս 3 խաղացող, որոնք չունեն Եվրամիության քաղաքացիություն (Էդեր Միլիտաո, Վինիսուս, Ռոդրիգո)։ Ըստ Լա լիգայի կանոնադրության՝ ակումբներին թույլատրվում է հայտավորել միայն 3 ոչ Եվրամիության քաղաքացի ֆուտբոլիստի։ Այդ պատճառով, հավանական է, որ տրանսֆերի ձևակերպումից հետո, Ռեյները վարձակալական հիմունքներով դեռևս մնա «Ֆլամենգոյում»։

Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը բարզիլական Ա սերիայի շրջանակում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023