Ռեալը կրկնել է Բարսելոնայի և Միլանի ցուցանիշը

Ռեալը կրկնել է Բարսելոնայի և Միլանի ցուցանիշը

11/08/2022 - 11:43

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»` տիրանալով բաղձալի գավաթին։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «արքայական» ակումբը հոբելյանական` 5-րդ անգամ է դարձել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր` այդ ցուցանիշով հավասարվելով «Միլանին» ու «Բարսելոնային», որոնք մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբներն էին։

Հավելենք, որ «սերուցքայինները» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը հաղթել են նաև 2002, 2014, 2016 և 2017 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023