Ռանոսի Բավարիայի հիմնական թիմ տեղափոխվելու հավանականությունը կտրուկ մեծացել է

Ռանոսի Բավարիայի հիմնական թիմ տեղափոխվելու հավանականությունը կտրուկ մեծացել է

31/03/2023 - 14:11

Հայաստանի հավաքականի կազմում փայլուն նորամուտից հետո Հրանտ-Լեոն Ռանոսի` «Բավարիայի» հիմնական թիմ տեղափոխվելու հավանականությունը կտրուկ մեծացել է։

Այդ մասին հայտնում է հեղինակավոր Transfermarkt կայքը, որը Ռանոսի` մյունխենյան ակումբը գլխավոր թիմ տեղափոխության հավանականությունն այժմ գնահատում է 79%։

Ռանոսը 2018 թվականից հանդես է գալիս «ռեկորդ մայսթերի» համակարգում, իսկ 2022/23 մրցաշրջանից առաջ տեղափոխվեց «Բավարիա II», որը նշանակությամբ երիտասարդական թիմն է։

19-ամյա հայազգի հարձակվողն ընթացիկ խաղարկությունում «Բավարիա II»-ի կազմում անցկացրած 28 խաղում խփել է 16 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ վերջերս Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում` դառնալով դուբլի հեղինակ Կիպրոսի դեմ կայացած խաղում (2:2

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023