Ջեյմս. «Չելսին դառնալու է աշխարհի լավագույն ակումբներից մեկը»

Ջեյմս. «Չելսին դառնալու է աշխարհի լավագույն ակումբներից մեկը»

14/02/2023 - 12:09

«Չելսիի» եզրային պաշտպան Ռիս Ջեյմսը կարծում է, որ լոնդոնյան ակումբն ի զորու է հաղթել յուրաքանչյուր տիտղոս.

«Կարծում եմ` չկա այնպիսի տիտղոս, որը չենք կարող նվաճել, սակայն, թե երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել։

Այն կազմի, որը մենք կառուցում ենք, ենթակառուցվածքների, երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր միմյանց հետ խաղալով փորձ ձեռք կբերեն, պատմության շնորհիվ, կդառնանք աշխարհի լավագույն ակումբներից մեկը»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Նշենք, որ 23-ամյա լատերալն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023