Ջեյմի Կարագեր․ «ՈՒԵՖԱ-ն պիտի Սիթիին ընթացիկ մրցաշրջանից սկսած հեռացներ ՉԼ-ից»

Ջեյմի Կարագեր․ «ՈՒԵՖԱ-ն պիտի Սիթիին ընթացիկ մրցաշրջանից սկսած հեռացներ ՉԼ-ից»

18/02/2020 - 18:19

«Լիվերպուլի» նախկին պաշտպան և Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերը քննադատել է ՈՒԵՖԱ-ի այն որոշումը, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից զրկվելու է միայն հաջորդ մրցաշրջանից սկսած․

«Չեմ կարողանում հավատալ, որ «Սիթին» դեռևս մասնակցում է Չեմպիոնների լիգային։ Այս ամենը ես ասում եմ ոչ այն պատճառով, որ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ եմ, սակայն եկեք մի պահ պատկերացնենք, որ «Սիթին» ընթացիկ մրցաշրջանում հաղթում է Չեմպիոնների լիգան։ ՈՒԵՖԱ-ի որոշումը ծիծաղելի է։ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներն այժմ պիտի երկրպագեն «Ռեալին», որպեսզի հետագայում գավաթը չհանձնեն «քաղաքաբնակներին»։

Եթե նրանք դառնան մրցաշարի հաղթող Գվարդիոլային տրված առաջին հարցը կլինի հետևյալը․ «Սա կե՞ղծ հաղթանակ է»։ Կարծում եմ՝ ՈՒԵՖԱ-ն պիտի նրանց որակազրկեր հենց հիմա կամ էլ դրա մասին հայտարարեր մրցաշրջանի ավարտից հետո»,- 42-ամյա փորձագետի խոսքերը մեջբերում է The Times-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023