Կապելո․ «ՊՍԺ-ն քառորդ եզրափակիչ դուրս եկավ Նավասի շնորհիվ»

Կապելո․ «ՊՍԺ-ն քառորդ եզրափակիչ դուրս եկավ Նավասի շնորհիվ»

11/03/2021 - 13:37

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխանում խաղում ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» չպարզեիցն հաղթողին․ գրանցվեց 1։1 արդյունքը, սակայն պայքարը շարունակեց փարիզյան ակումբը, քանի որ դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել էր 4։1 հաշվով։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել իտալացի հանրահայտ նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն․

««Բարսան» անհավանական ֆուտբոլ էր խաղում։ Ես անգամ չէի կարող նման բան պատկերացնել, սակայն հիասթափված եմ ՊՍԺ-ի խաղով, եթե հաշվի առնենք առաջին խաղը։

Նրանք քառորդ եզրափակիչ դուրս եկան Կեյլոր Նավասի շնորհիվ,- ասել է իտալացի մասնագետը Sky Italia-ի եթերում, որին էլ հղում է անում GuillaumePM-ի թվիթերյան էջը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023