ՊՍԺ-ն շատ մոտ է Նապոլիի կիսապաշտպանին ձեռք բերելուն

ՊՍԺ-ն շատ մոտ է Նապոլիի կիսապաշտպանին ձեռք բերելուն

08/08/2022 - 13:10

«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուսիը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբի սպորտային խորհրդական Լուիշ Կամպուշն արդեն մի քանի ամիս է գաղտնի աշխատում է իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնելու շուրջ։

Աղբյուրի փոխանցմամբ` այժմ ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են. կողմերը շատ մոտ եմ գործարքն ավարտին հասցնելուն։

Նշվում է, որ Ռուիսի ու «Նապոլիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, և որպեսզի հաջորդ ամռանը 26-ամյա ֆուտբոլիստն անվճար չհեռանա, նեապոլիտանական ակումբը համաձայնել է վաճառել նրան։

Հատկանշական է, որ Ռուիսին իր շարքերում էր ցանկանում տեսնել նաև «Ռեալ Մադրիդը», որը, սակայն պատրաստ էր միայն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել նրա հետ։

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեռևս «Նապոլիում» աշխատելու տարիներից (2018-19 թթ.) Ֆաբիան Ռուիսի տաղանդի մեծ երկրպագուն է, սակայն ՊՍԺ-ն այս տրանսֆերի հարցում արդեն առաջ է անցել «Ռեալից»

Ըստ մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` փարիզյան ակումբը գործարքի դիմաց «Նապոլիին» վճարելու է 25 մլն եվրո, իսկ իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Ակնկալվում է, որ 26-ամյա կիսապաշտպանը նոր ակումբում կվաստակի տարեկան 6 մլն եվրո աշխատացարձ։

Հավելենք, որ Ֆաբիան Ռուիսը «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 166 խաղում դառնալով 22 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023