ՊՍԺ-ն միավորը կիսեց Լանսի հետ` 10-րդ անգամ դառնալով Լիգա 1-ի չեմպիոն 🎥

ՊՍԺ-ն միավորը կիսեց Լանսի հետ` 10-րդ անգամ դառնալով Լիգա 1-ի չեմպիոն 🎥

24/04/2022 - 01:02

Ֆրանսիական Լիգա 1-ի 34-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լանսի» դեմ։

Չնայած փարիզյան ակումբը հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Պարի Սեն-Ժերմենի» կազմից 68-րդ րոպեին աչքի ընկավ Լեո Մեսսին` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ, իսկ հյուրերի պատասխան գոլը 88-րդ րոպեին խփեց Ժան Կորենտենը։

Այս ոչ-ոքիից հետո ՊՍԺ-ն վաստակեց 78 միավոր, անհասանելի դարձավ մյուս ակումբների նկատմամբ ու հոբելյանալան 10-րդ անգամ նվաճեց Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը։

«Լանսը», 54 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023