ՊՍԺ-ն ձախողվեց` պարտվելով Ռենին 🎥

ՊՍԺ-ն ձախողվեց` պարտվելով Ռենին 🎥

16/01/2023 - 02:55

Ֆրանսիական Լիգա 1-ի 19-րդ տուրում ՊՍԺ-ն «Ռոազոն Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռենի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Ռենը» հաղթեց 1:0 հաշվով։

Բրունո Ժենեզիոյի թիմին հաղթանակ պարգևեց 65-րդ րոպեին Համարի Տրաորեի խփած միակ գոլը։

Այս հաղթանակից հետո «Ռենը» վաստակեց 37 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

ՊՍԺ-ն, 47 միավորով, շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, սակայն փարիզյան ակումբն այժմ ընդամենը 3 միավորով է գերազանցում մոտակա հետապնդող «Լանսին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023