ՊՍԺ-ի հանդիպման ժամանակ Մեսսին ու Նեյմարը եղել են Բարսելոնայում` Սուարեսի տանը

ՊՍԺ-ի հանդիպման ժամանակ Մեսսին ու Նեյմարը եղել են Բարսելոնայում` Սուարեսի տանը

21/08/2021 - 11:14

Ֆրանսիական Լիգա 1-ի 3-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Բրեստին»։

Ըստ Mundo Deportivo-ի ունեցած տեղեկությունների` այդ հանդիպման հայտացուցակից դուրս մնացած Լեո Մեսսին ու Նեյմարը փարիզյան ակումբի խաղի ժամանակ եղել են Բարսելոնայում։

Նշվում է, որ երկու ֆուտբոլիստները գնացել են Բարսելոնայի արվարձաններից Կաստելդելֆելս և այցելել իրենց նախկին խաղընկեր Լուիս Սուարեսի տուն` ընթրելու։

Դեռևս հայտնի չէ, թե երկու ֆուտբոլիստները երբ են վերադառնալու Փարիզ։ Միայն հաղորդվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստի հետ հարազատ քաղաք են մեկնել նաև նրա կինն ու երեխաները։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին վերջերս է ազատ գործակալի կարգավիճակով համալրել «Փարիզի» շարքերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023