ՊՍԺ – Բորուսիա Դորտմունդ հանդիպման մրցավարական անձնակազմը

ՊՍԺ – Բորուսիա Դորտմունդ հանդիպման մրցավարական անձնակազմը

05/05/2024 - 15:33

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է հանդիպման մրցավարական անձնակազմը.

Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա)

Եզրային մրցավարներ – Չիրո Կարբոնե, Ալեսանդրո Ջալատինի (երկուսն էլ` Իտալիա)

Չորրորդ մրցավար – Դավիդե Մասա (Իտալիա)

VAR համակարգի պատասխանատուներ – Մասիմիլիանո Իռատի, Պաոլո Վալերի (երկուսն էլ` Իտալիա)

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բորուսիան» տանը հաղթել է 1:0 հաշվով։

Պատասխան խաղը կայանալու է մայիսի 7-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023