Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ադրբեջանին🎥

Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ադրբեջանին🎥

07/09/2021 - 21:49

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ադրբեջանի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Ֆերնանդու Սանթուշի սաները տոտալ առավելություն ունեին ու որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին` հաղթելով 3:0 հաշվով։

Պորտուգալացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Բերնարդու Սիլվան, Անդրե Սիլվան և Դիոգու Ժոտան։

Այս հանդիպումից հետո A խումբը ստացավ հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 13 միավոր
  2. Սերբիա – 10 միավոր
  3. Լյուքսեմբուրգ – 6 միավոր
  4. Իռլանդիա – 1 միավոր
  5. Ադրբեջան – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023