Պոչետինո. «ՊՍԺ-ն վերահսկում էր հանդիպումն ու արժանի էր հաղթանակի»

Պոչետինո. «ՊՍԺ-ն վերահսկում էր հանդիպումն ու արժանի էր հաղթանակի»

16/02/2022 - 12:09

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն.

«Ես շատ ուրախ եմ։ Մեր թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց։ ՊՍԺ-ն վերահսկում էր հանդիպումը և արժանի էր հաղթանակի։

Առջևում դեռ մեկ հանդիպում էլ կա, սակայն կարևոր էր կատարել առաջին քայլը։

Մենք կոտրեցինք «Ռեալի» ստեղծագործ ֆուտբոլը` պրեսինգի դիմելով կիսապաշտպանների միջոցով։ ՊՍԺ-ն վերահսկում էր ողջ հանդիպումը և մրցակցին գրեթե գոլային պահեր ստեղծելու հնարավորություն չտվեց։

Ֆուտբոլիստներն արժանի էին այս հաղթանակին. նրանք շատ տաղանդավոր են։

Այդուհանդերձ, հաջորդ հանդիպմանը պետք է պահպանենք կենտրոնացվածությունը»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023