Պոչետինոն, հնարավոր է, վերադառնա աշխատանքի

Պոչետինոն, հնարավոր է, վերադառնա աշխատանքի

28/06/2020 - 18:28

Ինչպես տեղեկացնում է Record-ը, «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մուրիսիո Պոչետինոն, հնարավոր է, «Բենֆիկայում» փոխարինի Բրունու Լաժեին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արծիվների» նախագահ Լուիշ Ֆելիպե Վիերան արդեն կապ է հաստատել արգենտինացի մարզչի հետ։ Հաղորդվում է, որ հանուն Պոչետինոյի՝ «Բենֆիկան» պարտաստ է մեծ գումարներ ծախսել։

Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերին Պոչետինոն լքեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ պաշտոնը և մինչ այժմ աշխատանք չունի։ Արգենտինացի մասնագետը 2019 թվականին «շնաձկների» հետ հասել էր մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն վճռորոշ խաղում 0։2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

Նախորդ տարի «Բենֆիկան» Բրունու Լաժեի գլխավորությամբ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն, սակայն ընթացիկ մրցաշրջանում կայացած 28 խաղերից հետո վաստակել է 64 միավոր՝ երեք միավոր զիջելով առաջատր «Պորտուին»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023