Պետրակով. «Զարմացած չեմ արդյունքից. բոլոր գործոններով գերազանցեցինք մրցակցին»

Պետրակով. «Զարմացած չեմ արդյունքից. բոլոր գործոններով գերազանցեցինք մրցակցին»

17/06/2023 - 01:35

Եվրո-2024-ի որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընյալվելիս 4:2 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն։

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Շատերը զարմացած են այս արդյունքից։ Դուք, նույնպես, զարմացա՞ծ եք։

-Ո՛չ զարմացած չեմ։

Արդյո՞ք երջանիկ եք և ուրախ այս հաղթանակի կապակցությամբ։

-3 օրից հանդիպում ունենք Լատվիայի հավաքականի դեմ, և եթե տոնենք այս հաղթանակը երկար, այն որևէ արժեք չի ունենա։

Որքանո՞վ եք գոհ Հրանտ-Լեոն Ռանոսի խաղից և, ըստ Ձեզ, ի՞նչ ապագա է սպասվում նրան։

-Շատ ուրախ եմ, որ նա մեր թիմից է։ Ռանոսը հիանալի մարդ է, շատ կարգապահ է։ Հուսով եմ` ապագայում կկարողանա առաջադիմել։

Ուելսի այս հավաքականը տարբերվո՞ւմ էր այն հավաքականից, որին պարտվել էիք Ուկրաինայի ղեկին։

-Բարդ հարց է։ Եթե այժմ ասեմ, որ տարբերվում է, ապա կթերագնահատեմ այս հաղթանակը։ Իրականում, այսօր միայն Գարեթ Բեյլն էր բացակայում, մյուսները գրեթե նույն ֆուտբոլիստներն էին և չեմ ցանկաբում խոսել այս հաղթանակի թերարժեվորման մասին։

Ի՞նչ նպատակ էիք հետապնդում ընտրական փուլի սկզբում և ի՞նչ նպատակ ունեք այժմ։

-Ես Հայաստան եմ ժամանել, որպեսզի փորձեմ Հայաստանի հավաքականի հետ որակավորվել որևէ խոշոր մրցաշարի։

Ո՞րն էր հաղթանակի հիմնական գրավականը։

-Մեկ կոնկրետ բան չեմ կարող նշել։ Մարզական լավ հավաք ենք անցկացրել։ Հունիսի 8-ից սկսած մարզումներ ենք անցկացնում։ Միայն Սելարայանն ու Բալեկյանն են ամսի 14-ին միացել Ուելսում։ Կարծում եմ` բոլոր գործոններով կարողացանք գերազանցել մրցակցին։

Արդյո՞ք կարմիր քարտի դրվագում կար մրցավարական սխալ։

-Անկեղծ` չեմ տեսել այդ դրվագը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023