Պեդրին բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը

Պեդրին բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը

15/04/2022 - 15:24

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին»` դուրս մնալով հետագա պայքարից։

Կատալոնական ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցեց նաև Պեդրին, ով ընդմիջմանը փոխարինվեց։

Հետագայում պարզ դարձավ, որ իսպանացի ֆուտբոլիստը փոխարինվել է վնասվածքի պատճառով։

Ապրիլի 15-ին` առավոտյան, 19-ամյա կիսապաշտպանը բուժզննում է անցել, ինչից հետո հայտնի է դարձել նրա վնասվածքի լրջությունը։

Ինչպես հայտնում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը, Պեդրին պատռել է ձախ ոտքի երկգլուխ մկանը։

Ըստ Diaro Sport-ի տեղեկությունների էլ` իսպանացի կիսապաշտպանին վնասվածքից ապաքինվելու համար անհրաժեշտ կլինի 1.5 ամիս, ինչի հետևանքով էլ բաց կթողնի մրցաշրջանի մնացած 8 հանդիպումները։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պեդրին բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023