Պարի ՆՆ-ում Սևիկյանին կփոխարինի մեկ այլ հայ ֆուտբոլիստ

Պարի ՆՆ-ում Սևիկյանին կփոխարինի մեկ այլ հայ ֆուտբոլիստ

19/01/2024 - 22:01

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»։

Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբն արդեն փոխարինող է գտել Սևիկյանի համար։

Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի ՆՆ»-ը համաձայնության է հասել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ալանիայի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի տրանսֆերի հարցում։

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Պարի ՆՆ»-ի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հաղորդվում է, որ ակումբները փոխանակում են իրականացնելու. «Պարի ՆՆ»-ը գործարքում ներառելու է «Ալանիայի» կազմում վարձավճարով հանդես եկող Դավիդ Կոբեսովի տրանսֆերային իրավունքները։

Ակնկալվում է, որ, բացի Կոբեսովի տրանսֆերային իրավունքների զիջումից, «Պարի ՆՆ»-ը Ծառուկյանի գործարքի դիմաց «Ալանիային» նաև գումար կվճարի։

Վերջում հավելենք, որ Վալերի Ծառուկյանը հանդես է գալիս հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում։

Հայազգի ֆուտբոլիստը «Ալանիայի» կազմում հանդես է գալիս 2023 թ. հուլիսից` անցկացրած 20 խաղում դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023