Պաշտոնական. Էդգար Սևիկյանը տեղափոխվեց Ֆերենցվարոշ

Պաշտոնական. Էդգար Սևիկյանը տեղափոխվեց Ֆերենցվարոշ

17/01/2024 - 18:49

Ինչպես տեղեկացնում է հունգարական «Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանին։

Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ «Ֆերենցվարոշը» գործարքի դիմաց վճարել է 1,2 մլն եվրո, իսկ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 24 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023