«Պատճառներից մեկը փողն է». Նևեշը` Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին

«Պատճառներից մեկը փողն է». Նևեշը` Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին

09/12/2023 - 13:22

«Ալ Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը խոսել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու պատճառների մասին.

«Իհարկե, պատճառներից մեկը փողն է։ Սա անհնար է հերքել։

Ես գիտեմ, որ շատերը կարծում են, որ մենք խոսում ենք «նախագծի» մասին պարզապես ինչ-որ բան ասելու համար, բայց դա ճիշտ չէ: Երբ մեզ ներկայացրին նախագիծը, դա, իրոք, տպավորիչ էր։

Կարծում եմ՝ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես է զարգանում Սաուդյան Արաբիան և ինչ առաջընթաց է գրանցում ֆուտբոլն այստեղ։

Տեսեք, թե մեկ տարվա ընթացքում մենք ինչ հաջողությունների ենք հասել Պրո լիգայում։ Վստահ եմ, որ երեք-չորս տարի հետո այս առաջնությունն ավելի ուժեղ է դառնալու»,- նշել է պորտուգալացի կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը 2023 թ. ամառային տրասնֆերային պատուհանի ժամանակ 55 մլն եվրոյի դիմաց «Վուլվերհեմպտոնից» տեղափոխվեց «Ալ Հիլալ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023