Պաշտոնական. Ֆերնանդու Սանթուշը գլխավորեց Լեհաստանի հավաքականը

Պաշտոնական. Ֆերնանդու Սանթուշը գլխավորեց Լեհաստանի հավաքականը

24/01/2023 - 16:38

Ինչպես տեղեկացնում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆերնանդու Սանթուշը։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ 68-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը Պորտուգալիայի հավաքականն էր, որը մարզել է 2014-22 թթ.։

Պորտուգալիան Սանթուշի գլխավորությամբ 2016 թ. դարձել է Եվրոպայի, իսկ 2019 թ.` Ազգերի լիգայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023