Պաշտոնական. Ֆեկիրը տեղափոխվեց Բետիս

Պաշտոնական. Ֆեկիրը տեղափոխվեց Բետիս

23/07/2019 - 16:22

Նաբիլ Ֆեկիրը կարիերան կշարունակի «Բետիսում»:

Իսպանական ակումբը հայտարարել է, որ 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:

Ինչպես հայտնում է «Լիոնի» պաշտոնական կայքը, տրանսֆերի արժեքը կազմել է 19.5 միլիոն եվրո: Պայմանագիրը նաև ներառում է հավելավճարներ, որոնց չափը կարող է հասնել մինչև 10 միլիոնի:

Պայմանագրով նախատեսված է նաև, որ եթե ապագայում «Բետիսը» վերավաճառի ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա «Լիոնը» գումարից կստանա 20%-ը:

Կիսապաշտպան Յասին Ֆեկիրը, ով Նաբիլ Ֆեկիրի 22-ամյա կրտսեր եղբայրն է, նույնպես «Լիոնից» տեղափոխվել է «Բետիս»: Ըստ պայմանագրի՝ վերջինիս հետագա վերավաճառքի դեպքում ֆրանսիական ակումբը կստանա գումարի 50%-ը:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023