Պաշտոնական. Տոտենհեմի միանգամից 3 ֆուտբոլիստներ հեռացան ակումբից

Պաշտոնական. Տոտենհեմի միանգամից 3 ֆուտբոլիստներ հեռացան ակումբից

01/02/2022 - 00:57

Ինչպես տեղեկացնում է «Լիոնի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգույ Նդոմբելեին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, ինչի դիմաց լոնդոնյան ակումբը կստանա 1.4 մլն եվրո։

Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «Լիոնը» վարձավճարի ավարտին կունենա 65 մլն եվրոյի դիմաց Նդոմբելեի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։

Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2019 թ. հուլիսին հենց «Լիոնից» էր 60 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Տոտենհեմ»։

Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Տոտենհեմի» կիսապտպան Ջովանի Լո Չելսոյին։

Կողմերի միջև վարձակալական պայամանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «դեղին սուզանավը» չի ունալու խաղացողին գնելու իրավունք։

Հատկանշական է, որ արգենտինացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է եղել նաև «Լիոնը», սակայն Լո Չելսոն ցանկանցել է հանդես գալ Ունայի Էմերիի գլխավորությամբ։

Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ 2018-19 թթ. հանդես է եկել «Բետիսում», որի կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Տոտենհեմի» վինգեր Բրայան Խիլին։

Վարձակալական պայմանագիրը կողմերը կնքել են մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի ավարտից հետո «չջիկները» չեն ունենա 20-ամյա ֆուտբոլիստին գնելու իրավունք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023