Պաշտոնական. Վիլիանը տեղափոխվեց Արսենալ

Պաշտոնական. Վիլիանը տեղափոխվեց Արսենալ

14/08/2020 - 14:05

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Չելսիի» արդեն նախկին վինգեր Վիլիանի հետ։

32-ամյա բրազիլացին 3 տարվա պայմանագիր է ստորագրել «զինագործների հետ»։ Խաղացողը «Արսենալ» է տեղափոխվել անվճար, քանի որ նրա պայմանագիրը «Չելսիի» հետ մոտեցել էր ավարտին։

Նոր ակումբում Վիլիանը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլիանը «Արսենալում» շաբաթական կվաստակի 220 հազար ֆունտ աշխատավարձ։

Ավարտված մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը ԱՊԼ-ի շրջանակում մասնակցել է 36 հանդիպման` դառնալով 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023