Պաշտոնական. Ռեյները տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

Պաշտոնական. Ռեյները տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

20/01/2020 - 20:57

Ինչպես տեղեկացնում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումը 30 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել բրազիլական «Ֆլամենգոյի» 18-ամյա կիսապաշտպան Ռեյներին։

Խաղացողը ակումբի հետ կնքել է 6.5 տարվա պայմանագիր, սակայն աշխատավարձի չափի մասին դեռևս մանրամասներ չեն ներկայացվում։ Կիսապաշտպանը սկզբնական շրջանում հանդես է գալու «արքայական» ակումի երկրորդ թիմի` «Կաստիլիայի» կազմում։

Նշվում է, որ Ռեյները «Ռեալին» կմիանա փետրվարի 9-ից հետո, քանի որ ներկա պահին Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցում է Տոկիո-2020-ի որակավորման փուլին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023