Պաշտոնական. Ռաֆինյան տեղափոխվեց Բարսելոնա

Պաշտոնական. Ռաֆինյան տեղափոխվեց Բարսելոնա

14/07/2022 - 12:29

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, «Լիդսի» վինգեր Ռաֆինյայի տրանսֆերի հարցում ակումբը հասել է սկզբունքային համաձայնության։

«Բլաուգրանան» գործարքի դիմաց յորքշիրյան ակումբին վճարել է 58 մլն եվրո, իսկ կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Կատալոնիայի մայրաքաղաք ու միացել է «Բարսելոնային»։

Հավելենք, որ Ռաֆինյան «Լիդսի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 67 հանդիպում` դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023