Պաշտոնական.Պյանիչը տեղափոխվեց Բարսելոնա

Պաշտոնական.Պյանիչը տեղափոխվեց Բարսելոնա

29/06/2020 - 22:34

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը «Յուվենտուսի» հետ վերջնական համաձայնության է հասել Միրալեմ Պչանիչի տրանսֆերի հարցում։

Կատալոնական ակումբը 30-ամյա բոսնիացի կիսապաշտպանի համար կվճարի 60 մլն եվրո, իսկ թուրինյան ակումբը ևս 5 մլն կստանա բոնուսի տեսքով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» Պյանիչի 4 տարվա պայմանագիր կկնքի, իսկ նրա հրաժարագինը կկազմի 400 մլն եվրո։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 29-ին, «Բարսելոնան» հաստատեց նաև, որ հակառակ ուղղությամբ է տեղափոխվում ակումբի բրազիլացի կիսապաշտպան Աթուրը։

Ինչպես Արթուրը, այնպես էլ Միրալեմ Պյանիչն իրենց ակումբներում կմնան մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն դեռևս հայտնի չէ արդյո՞ք նրանք իրենց ներկայիս ակումբների կազմում կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, թե՞ ոչ։

Այսպիսով, երկար սպասված փոխանակումն իրականացավ, որի արդյունքում թուրինյան ակումբն ընդհանուր առմամբ վճարեց 12 մլն եվրո։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023