Պաշտոնական. Նյուքասլը պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին

Պաշտոնական. Նյուքասլը պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին

20/10/2021 - 15:03

Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսին։

«Կաչաղակների» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը երկկողմ համաձայնությամբ խղզել են գործող պայմանագիրը։

Բացի դրանից, «Նյուքասլը» նշել է, որ առաջիկա օրերին կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը։

Այսպիսով, Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլը» ձեռք բերռլուց հետո Բրյուսն ակումբի ղեկին մնաց ընդամենը մեկ խաղ, որի շրջանակում «կաչաղակները» Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեցին «Տոտենհեմին»։

Հավելենք, որ Բրյուսը «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թ. հունիսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023