Պաշտոնական. Յուվենտուսը գնեց Բորուսիա Մյունխենգլադբախի կիսապաշտպանին

Պաշտոնական. Յուվենտուսը գնեց Բորուսիա Մյունխենգլադբախի կիսապաշտպանին

31/01/2022 - 20:27

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բորուսիա Մյունխենգլադբախի» կիսապաշտպան Դենիս Զաքարիային։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «բյանկոներիները» շվեյցարացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բորուսիային» վճարել են 5 մլն եվրո։

Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում հանսես էր գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 146 հանդիպում` դառնալով 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023