Պաշտոնական. Մարսելինոն վերադարձավ Վիլյառեալ

Պաշտոնական. Մարսելինոն վերադարձավ Վիլյառեալ

13/11/2023 - 23:01

Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարսելինո Գարսիա Տորալը։

Կողմերի պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ 58-ամյա մասնագետը 2013-16 թթ. արդեն մարզել է «դեղին սուզանավը»։

Իսպանացի մասնագետի վերջին ակումբը եղել է «Մարսելը», որտեղ աշխատել է սույն թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր։

Հավելենք, որ «Վիլյառեալը» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 13 խաղից հետո վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023