Պաշտոնական. Կոուտինիոն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Բավարիա

Պաշտոնական. Կոուտինիոն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Բավարիա

19/08/2019 - 15:04

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Բավարիա»: Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանով:

Բրազիլացին կիրակի հաջողությամբ բուժզննություն է անցել մյունխենյան ակումբում: «Բավարիան» ֆուտբոլիստին գնելու իրավունք կունենա միայն պայմանագրի ավարտից հետո: Գործարքի ֆինանսական մասի մանրամասները չեն բարձրաձայնվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» Կոուտինիոյի համար կվճարի 20 մլն եվրո, իսկ նրան գնելու մտադրության դեպքում տրանսֆերի արժեքը կկազմի 120 մլն եվրո:

Բրազիլացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 76 հանդիպում և խփել 21 գոլ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023