Պաշտոնական. Լուիս Սուարեսը նոր ակումբ ունի

Պաշտոնական. Լուիս Սուարեսը նոր ակումբ ունի

31/12/2022 - 22:39

Ինչպես տեղեկացնում է բրազիլական Ա սերիան ներկայացնող «Գրեմիոյի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Լուիս Սուարեսի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։

35-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է ուրուգվայական «Նասիոնալը», որի կազմում հանդես է եկել 2022 թ. հուլիս – դեկտեմբեր ամիսներին` անցկացրած 16 խաղում դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ Սուարեսը հանդես է եկել «Գրոնինգենի» (2006-07 թթ., 37 հանդիպում, 15 գոլ, 7 գոլային փոխանցում), «Այաքսի» (2007-11 թթ., 159 հանդիպում, 111 գոլ, 69 գոլային փոխանցում), «Լիվերպուլի» (2011-14 թթ., 132 հանդիպում, 82 գոլ, 46 գոլային փոխանցում), «Բարսելոնայի» (2014-20 թթ., 283 հանդիպում, 195 գոլ, 113 գոլային փոխանցում) և «Ատլետիկո Մադրիդի» (2020-22 թթ., 83 հանդիպում, 34 գոլ, 6 գոլային փոխանցում) կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023