Պաշտոնական. Լացիոն նոր գլխավոր մարզիչ նշանակեց

Պաշտոնական. Լացիոն նոր գլխավոր մարզիչ նշանակեց

19/03/2024 - 13:08

Ինչպես տեղեկացնում է «Լացիոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Տուդորը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Խորվաթ մասնագետը «արծիվների» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մաուրիցիո Սարիին, ով աշխատանքից հեռացել էր սեփական դիմումի համաձայն։

Տուդորի վերջին աշխատավայրը եղել է «Մարսելում», որտեղ աշխատել է 2022/23 մրցաշրջանում։ Ավելի վաղ խորվաթ մասնագետն իտալական ակումբներից մարզել է նաև «Վերոնան» ու «Ուդինեզեն» իսկ 2020/21 մրցաշրջանում «Յուվենտուսում» եղել է Անդրեա Պիռլոյի օգնականը։

Նշենք, որ «Լացիոն» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խազում վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023