Պաշտոնական. Իսկոն  նոր ակումբ ունի

Պաշտոնական. Իսկոն նոր ակումբ ունի

26/07/2023 - 23:11

Ինչպես տեղեկացնում է «Բետիսի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել իսպանացի անվանի կիսապաշտպան Իսկոյի հետ։

Կոմղերը պայմանագիրը կնքել են 1 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. դեկտեմբերի 21-ից գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա վերջին ակումբը «Սևիլիան» էր, որի կազմում հանդես է եկել 2022 թ. օգոստոսից` անցկացրած 19 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Իսկոն առավել հայտնի է «Ռեալ Մադրիդի» կազմում ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2013-2022 թթ.` անցկացրած 353 խաղում դառնախով 53 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023