Պաշտոնական. Էշլի Յանգը վերադարձավ Աստոն Վիլլա

Պաշտոնական. Էշլի Յանգը վերադարձավ Աստոն Վիլլա

18/06/2021 - 10:45

Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ինտերի» լատերալ Էշլի Յանգի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի ս/թ հուլիսի 1-ից, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի շարքերը կհամալրի անվճար, քանի որ դարձել է ազատ գործակալ։

Հիշեցնենք, որ Էշլի Յանգը «Աստոն Վիլլայում» խաղալու փորձ արդեն ունի, որի կազմում հանդես է եկել 2006-2011 թթ.։ Այդ ընթացքում նա «Վիլլայի» մարզաշապիկով անցկացրել է 190 հանդիպում` դառնալով 37 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։

Բացի «Աստոն Վիլլայից», Յանգը հանդես է եկել նաև «Վոթդորդի» (2003-06 թթ., 107 խաղ, 22 գոլ, 10 գոլային փոխանցում), «Մանչեսթեր Յունայթեդի» (2011-2020 թ., 261 խաղ, 19 գոլ, 43 գոլային փոխանցում), ինչպես նաև «Ինտերի» կազմում (2020 թ. հունվար – 2021 թ. հուլիս, 59 խաղ, 5 գոլ, 9 գոլային փոխանցում)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023