Պաշտոնական. Դումֆրիսը տեղափոխվեց Ինտեր

Պաշտոնական. Դումֆրիսը տեղափոխվեց Ինտեր

15/08/2021 - 11:11

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ՊՍՎ-ի աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի հետ։

Միլանյան ակումբը 25-ամյա պաշտպանի դիմաց վճարել է 12.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 4 տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանը ՊՍՎ-ի կազմում հանդես էր գալիս 2018 թվականից, որի մարզաշապիկով անցկացրել է 124 հանդիպում` դառնալով 16 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023