Պաշտոնական. Բրազիլացի պատանի տաղանդը տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական. Բրազիլացի պատանի տաղանդը տեղափոխվեց Չելսի

07/01/2023 - 00:26

Ինչպես հայտնում է բրազիլական «Վասկո դա Գամայի» պաշտոնական կայքը, ակումբի 18-ամյա կիսապաշտպան Անդրեյ Սանթոսը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։

«Ազնվականները» պատանի ֆուտբոլիստի դիմաց Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբին վճարել է 12.5 մլն եվրո, սակայն կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Հավելենք, որ Անդրեյ Սանթոսը «Վասկո դա Գամայի» սան է, որի կազմում անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 11 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023