Պաշտոնական. «Բենֆիկան» նոր գլխավոր մարզիչ ունի 📸
Մարկո Սիլվան նշանակվել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Պորտուգալացի մասնագետը պաշտոնում փոխարինել է Ժոզե Մոուրինիոյին, որն աշխատանքի է անցել Մադրիդի «Ռեալում»։
Սիլվան 2021թ. հուլիսից մարզում էր «Ֆուլհեմը», որը նրա գլխավորությամբ 229 խաղում տարել է 104 հաղթանակ, գրանցել 42 ոչ-ոքի, կրել 83 պարտություն։
48-ամյա մասնագետը նախկինում մարզել է նաև Լիսաբոնի «Սպորտինգը», «Օլիմպիակոսը», «Հալ Սիթին», «Ուոթֆորդը» և «Էվերթոնը»։
Կարդացե՛ք նաև
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml