Պաշտոնական. Արտյոմ Ձյուբան նոր ակումբ ունի

Պաշտոնական. Արտյոմ Ձյուբան նոր ակումբ ունի

09/02/2023 - 13:37

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը, ակումը պայմանագիր է կնքել Արտյոմ Ձյուբայի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

34-ամյա հարձակվողը «երկաթուղայինների» կազմում հանդես կգա «7» համարի մարզաշապիկով։

Ավելի վաղ Ձյուբան հանդես է եկել «Սպարտակի» (2007-15 թթ., 166 հանդիպում, 38 գոլ, 23 ասիստ), «Տոմի» (վարձակալություն, 2009թ. օգոստոս – դեկտեմբեր, 2010թ. ապրիլ – դեկտեմբեր, 35 խաղ, 14 գոլ, 6 ասիստ), «Ռոստովի» (վարձակալություն, 2013-14 թթ. և 2015 թ. փետրվար – հունիս, 43 խաղ, 20 գոլ և 4 ասիստ), «Զենիթի» (2015-2022 թթ., 249 խաղ, 108 գոլ և 70 ասիստ), «Արսենալ Տուլայի» (վարձակալություն, 2018 թ. հունվար-հունիս, 10 խաղ, 6 գոլ և 3 ասիստ) և թուրքական «Ադանա Դեմիրսպորի» (2022 թ. օգոստոս-նոյեմբեր, 5 խաղ, 1 գոլ) կազմում։

Ձյուբան նաև 2011-21 թթ. հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում` անցկացրած 55 խաղում դառնալով 30 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023