Պաշտոնական. Արդա Գյուլերը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

Պաշտոնական. Արդա Գյուլերը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

06/07/2023 - 18:20

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ֆեներբախչեի» 18-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերին։

Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։

Ըստ նախնական տեղեկությունների` «արքայական» ակումբը գործարքի դիմաց վճարել է 20 մլն եվրո։

Հավելենք, որ Արդա Գյուլերը «Ֆեներբախչեի» սան է, որի կազմում անցկացրել է 51 հանդիպում` դառնալով 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023