Պաշտոնական. Արարատը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Արարատը նոր գլխավոր մարզիչ ունի

26/01/2022 - 11:18

Ինչպես տեղեկացնում է «Արարատի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը։

36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից:  Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:

2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։

Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:

Հավելենք, որ Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում «Արարատն» անցկացրած 15 խաղից հետո վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023