Պաշտոնական. Ատալանտայի դարպասապահը տեղափոխվեց Տոտենհեմ

Պաշտոնական. Ատալանտայի դարպասապահը տեղափոխվեց Տոտենհեմ

24/07/2021 - 16:27

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատալանտայի» դարպասապահ Պիերլուիջի Գոլինիին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը ստորագրվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «Տոտենհեմը» իտալացի դարպասապահին գնելու անմիջական իրավունք կունենա։

Եթե Գոլինին մրցաշրջանի ընթացքում մասնակցի 20 հանդիպման, ապա վարձակալության ավարտին «խթանները» 15 մլն եվրոյի դիմաց անմիջապես կգնեն նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Հիշեցնենք, որ 26-ամյա դարպասապահը «Ատալանտայի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հունվարից և մինչ այս պահը Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 112 հանդիպում` անցկացնելով 38 «չոր» հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023