Պաշտոնական. Անտոնիո Կոնտեն գլխավորեց Տոտենհեմը

Պաշտոնական. Անտոնիո Կոնտեն գլխավորեց Տոտենհեմը

02/11/2021 - 18:50

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անտոնիո Կոնտեն, ով այդ պաշտոնում փոխարինել է Նունու Էսպիրիտու Սանտուին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեի վերջին աշխատավայրը եղել է «Ինտերը», որը մարզել է 2019-2021 թթ.։

Իտալացի մասնագետը Պրեմիեր լիգայում աշխատելու փորձ արդեն ունի, քանի որ 2016-2018 թթ. աշխատել է «Չելսիի» ղեկին։

Կոնտեն «ազնվականների» հետ 2017 թ. դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, իսկ 2018 թ.` Անգլիայի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023