Պաշտոնական․ Սևիլիան Միլանից գնեց Սուսոյի տրանսֆերը

Պաշտոնական․ Սևիլիան Միլանից գնեց Սուսոյի տրանսֆերը

20/07/2020 - 18:57

Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, անդալուսական ակումբն ակտիվացրել է ակումբի կիսապաշտպան Սուսոյին ձեռք բերելու անմիջական իրավունքի կետը՝ «Միլանից» գնելով խաղացողի անմիջական տրանսֆերը։ Կողմերը հինգ տարվա պայմանագիր է կնքել։

Marca-ի տեղեկություններով, «Սևիլիան» 26-ամյա կիսապաշտնաի դիմաց միլայնայն ակումբին վճարել է 21 մլն եվրո։ Խաղացողի վարձակալական պայմանագրում կար այնպիսի կետ, որ եթե «Սևիլիան» նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա ակումբը կպարտավորվի գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը։

Ընթացիկ մրցաշրջանը Սուսոն սկսել էր «Միլանի» կազմում, իսկ ձմռանը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Սևիլիան»։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա վինգերը ընդհանուր առմամբ մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023