Պաշտոնական․ Եվս երկու  ակումբ դուրս եկան Սուպերլիգայից

Պաշտոնական․ Եվս երկու ակումբ դուրս եկան Սուպերլիգայից

21/04/2021 - 14:08

Ինչպես արդեն տեղյակ եք, Սուպերլիգայի գաղափարի իրագործումը պաշտոնապես դադարեցվեց, իսկ  մրցաշարի հիմնադիր-ակումբները հերթով սկսում են դուրս գալ դրա կազմից։

Առաջինը մրցաշարից դուրս եկավ «Մանչեսթեր Սիթին», որին էլ հետևեցին անգլիական մյուս բոլոր ակումբները՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Լիվերպուլը»։

Քիչ առաջ «Ատլետիկո Մադրիդը» և «Ինտերը» նույնպես պաշտոնապես հաստատեցին, որ լքում են Սուպերլիգայի շարքերը։ Այդ մասին ակումբներն իրենց պաշտոնական կայքերում հայտարարություն են տարածել։

Այսպիսով, Սուպերլիգայի շրջանակում մնացին «Յուվենտուսը», «Միլանը», «Ռեալն» ու «Բարսելոնան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023