Պաշտոնական․ Պատրիկ Կուտրոնեն վերադարձավ Ա սերիա

Պաշտոնական․ Պատրիկ Կուտրոնեն վերադարձավ Ա սերիա

10/01/2020 - 15:03

Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, իտալական ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Վուլվերհեմպտոնի» 22-ամյա հարձակվող Պատրիկ Կուտրոնեին։

Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը մրցաշրջանի ավարտից հետո կունենա նաև խաղացողին գնելու իրավունք։

Հիշեցնենք, որ իտալացի հարձակվողը նախորդ ամռանը «գայլերի» կազմը համալրել էր «Միլանից», իսկ գործարքը արժեցել էր 18 մլն եվրո։ Սակայն, երիտասարդ հարձակվողն այդպես էլ չամրապնդվեց անգլիական ակումբի կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023