Պաշտոնական․ հաստատվել է ԱԱ-22-ի օրացույցը

Պաշտոնական․ հաստատվել է ԱԱ-22-ի օրացույցը

16/07/2020 - 00:45

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության օրացույցը։

Մրցաշարը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Քաթարի յոթ քաղաքների ութ մարզադաշտերում։ Խմբային փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-դեկտեմբերի 2-ը, դեկտեմբերի 3-6-ը՝ 1/8 եզրափակչները, դեկտեմբերի 9-10-ը՝ քառորդ եզրափակիչները, դեկտեմբերի 13-14՝ կիսաեզրափակիչները, դեկտեմբերի 17-ին՝ երրորդ տեղի հանդիպումը, իսկ դեկտեմբերի 18-ին՝ եզրափակիչը։

Հիշեցնենք, Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը առաջինն է լինելու, որն անցկացնավելու է Մերձավոր Արևելքում, իսկ Քաթարն ԱԱ-ն ընդունող երկրներից ամենափոքրն է լինելու։ Այդ աշխարհի առաջնությունը նաև առաջինն է դառնալու, որն անցկացվելու ոչ թե ամռանը, այլ ձմռանը․ պատճառը շոգ եղանակն է։ Քաթարում ամառային ամիսներին օդի ջերմաստիճանը գերազանցում է 45 աստիճանը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023