Պաշտոնական․ Լալանան տեղափոխվեց ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ

Պաշտոնական․ Լալանան տեղափոխվեց ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ

28/07/2020 - 00:11

Ինչպես տեղեկացնում է «Բրայթոնի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» արդեն նախկին կիսապաշտպան Ադամ Լալանայի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, իսկ խաղացողը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ լրացել էր «Լիվերպուլի» հետ նրա պայմանագիրը։

32-ամյա կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա 14 համարի ներքո։

Հիշեցնենք, որ Ադամ Լալանան «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս 2014 թվականի սկսած։ Այդ ժամանակ մերսիսայդյան ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց «Սաութհեմպտոնոին» վճարեց 31 մլն եվրո։ «Լիվերպուլի» կազմում անցկացրած 6 տարիների ընթացքում Լալանան մասնակցել է 178 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023